
Հունվարի 24-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում-քննարկում է ունեցել Ջորջ Մեյսոնի համալսարանի «Ռուսաստան և Միջին Արևելք» ավարտական սեմինարի ունկնդիրների հետ, ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության fեյսբուքի էջում:
«Դեսպանն ունկնդիրներին է ներկայացել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ Արման Մկրտչյանը»,- նշված է գրառման մեջ։




