
Վերջին օրերին եղանակային դժվարին պայմաններում՝ ձյան առատ տեղումներ‚ սաստիկ բուք‚ ձնահյուս‚ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձմեռային ընթացիկ պահպանում իրականացնող ընկերությունների կողմից կատարվել է շուրջօրյա աշխատանք։
Տեսանյութը Մ-2 միջպետական ճանապարհից է։
Օդերևութաբանները կանխատեսում են հերթական ցիկլոնի ներթափանցումը հանրապետություն։ Այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ վարորդներին հորդորում են լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




