ԿարևորՄիջազգային

Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի ուժեղ է դարձնում․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի հայտը և կոչ է արել Հունգարիային հետևել Թուրքիայի օրինակին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

«Ես ողջունում եմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քվեարկությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու վերաբերյալ: Ես նաև ակնկալում եմ, որ Հունգարիան հնարավորինս շուտ կավարտի վավերացումը», — ասել է գլխավոր քարտուղարը: Նա հավելել է, որ «Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի ուժեղ է դարձնում»։

Թուրք պատգամավորները հունվարի 23-ին հաստատել են դաշինքին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը վավերացնող օրինագիծը։ Այժմ Հունգարիան մնում է ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որի խորհրդարանը դեռ չի վավերացրել Շվեդիայի անդամակցության դիմումը։

Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքին միանալու իրենց դիմումները ներկայացրել են 2022 թվականի մայիսի 18-ին՝ ցույց տալով, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները իրենց դրդել են նման քայլի։ Ֆինլանդիան պաշտոնապես անդամակցություն է ստացել 2023 թվականի ապրիլի 4-ին։

Back to top button