ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Չորս մարզպետ վեց տարում. Գնել Սանոսյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Արմավիրի աշխատակազմին ու տարածքային կառույցների ղեկավարներին ներկայացրել է դեռ հունվարի 11-ին կառավարության որոշմամբ  Արմավիրի մարզպետ  նշանակված Դավիթ Խուդաթյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ նորանշանակ մարզպետը կշարունակի ներգրավված մնալ մարզի զարգացմանն ուղղված  ծրարգրերում: Էդվարդ Հովհաննիսյանը հեռանում է  2023թ.-ի կատարողական  բարձր ցուցանիշներով:

2018-ից  ի վեր Արմավիրի մարզում արդեն 4-րդ մարզպետն է փոխվում: Նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել էր հունվարի 5-ին, իսկ հունվարի 11-ին, կառավարության որոշմամբ, Արմավիր համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանը  գոհ է նախկին մարզպետի աշխատանքից.

«Պարոն Հովհաննիսյան հետ մենք բավականին երկար ու արդյունավետ ենք  աշխատել: Կարող ենք նշել, որ մարզային բազմաթիվ  հարցեր այդ ընթացքում լուծում են ստացել: Մի շարք նոր նախաձեռնություններ և ծրագրեր կան, որոնք ընթացքի մեջ են և սպասում են իրենց լուծմանը կամ լուծման ընթացքում են: Պարոն Հովհաննիսյանը շատ ակտիվ մարզպետ է եղել, մարզի խնդիրներին լավ տիրապետող»:

Նախարարը նշում է, որ Էդվարդ Հովհաննիսյանի գործունեության ընթացքում Արմավիրի մարզում կատարողական բարձր ցուցանիշներ են գրացվել: 2023թ սուբվենցիոն աշխատանքների կատարողականը եղել է 99.9 տոկոս, աճել են համայնքերի սեփական եկամուտները, որը  հնարավորություն է տվել ավելի շատ ծրագրեր իրականացնել մարզում: Արմավիրի նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան.

«Սեփական եկամուտների մասով տարբերությունը բավականին մեծ է. պլանավորված 4.7 մլրդ դրամի դիմաց հավաքվել է մոտ 5.5 մլրդ դրամ: Այստեղ օրենքի փոփոխոսւթյան հետևանքով գումարի ավելացումը շատ քիչ է՝ 60-70 մլն դրամ, իսկ մնացածը՝ համայնքերի ավելի ակտիվ վարչարարության և  կազմակերպված աշխատանքի արդյունքում է եղել: Կապիտալ ծախսերի իրականացման մասով բավականին առաջընթաց ունենք և ես վստահ եմ, որ այդ տրամաբանությունը պահպանվելու է»:

Կիսատ թողած ծրագրերն ու աշխատանքները փոխանցվում են նորանշանակ մարզպետին: Դավիթ Խուդաթյանը մասնագիտությամբ  տնտեսագետ-կառավարիչ է: 2018թ հունիսից  Արմավիրի քաղաքապետն էր, իսկ համայնքների խոշորացումից հետո՝ Արմավիր համայնքի ղեկավարը:  

«Պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն համատեղ արդյունավետ աշխատանքի համար:  Ինձ համար պատիվ է ծառայությունս շարունակել հարազատ մարզում: Այս ամենին ես մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ՝ շարունակել աշխատանքս մարզային կտրվածքով: Կանենք առավելագույնը բոլոր խնդիրները հնարավորինս լուծելու համար»:

ՏԿԵ նախարարը մարզի համայնքների ղեկավարներին ներկայացրեց «Ֆինանսական համահարթեցման մասին»  օրենքում և սուբվենցիոն ծրագրերի իրականացման կարգում կատարված փոփոխությունները: Սանոսյանի խոսքով՝ այս տարի  համայնքների դոտացիաներն ավելացել են՝  հասնելով մինչև 85.3 մլրդ դրամի :

«Այդ փոփոխությունները  համայնքապետերին հնարավորություն են տալիս հավելյալ գումարներն այնպես ծախսել, որ առկա խնդիրներն ավելի հեշտ ու արագ լուծվեն: Գրեթե ամեն տարի սուբվենցիոն կարգում փոփոխություն ենք անում, դարձյալ խրախուսել ենք այն ուղղությունները, որոնք կարևոր են և մեծացրել ենք կառավարության մասնաբաժինը»:

Այս դեպքում առավելությունը տրվում է խմելու և ոռոգման համակարգերի վերանորոգմանը, որտեղ կառավարության մասնաբաժնի չափն ավելացել է 5-ական տոկոսով, իսկ ազգային փոքրամասնությամբ բնակավայրերում յուրաքանչյուր ծրագրի համար լրացուցիչ կհատկացվի գումարի 15 տոկոսը: Որոշակի կարգավորումներ կան աղբահանության վերաբերյալ. համայնքները աղբամաններն ու աղբատար մեքենաները կարող են ձեռք բերել առանձին ծրագրով: Կապիտալ շինարարության ծավալը մեծացնելու նպատակով  համայնքի ֆոնդային բյուջե կարող են փոխանցել գումարի  մինչև 30 տոկոսը:

Կարդացեք նաև

Back to top button