
Մասնագիտական կրթության, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետ բարեփոխումների համար առանցքային է պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությունը։
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում»․ «ՄԱՎԵՏԱ» ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից և աշխատում է ՀՀ-ում դուալ՝ աշխատանքի վրա հիմնված կրթության ներդրման ուղղությամբ։


ՄԱՎԵՏԱ ծրագիրն աշխատում է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի ագրարային ազգային համալսարանի Սիսիանի և Երևանի մասնաճյուղերի, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի և Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի հետ։


Ծրագրի շրջանակում ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը՝ ընկույզի և մրգերի մշակումը։
Ի՞նչ վերջնարդյունքներ են նախատեսվում և ի՞նչն է կարևորվում դրանց հասնելու համար։
«Դպրություն» հաղորդաշարի հյուրերն են ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրերի ավագ համակարգող Արթուր Փոքրիկյանը։






