ԿարևորՀասարակություն

Ինքնահայտարարագրման էլեկտրոնային համակարգի վեբ տարբերակը պատրաստ կլինի 2024-ի մարտին

Ինքնահայտարարագրման համակարգի ներդնում, հաշվարակային փաստաթղթերի դուրսգրման նոր համարգ, տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց համար պետական տուրքի նոր համարգ ու  համանախագահող երկրի կարգավիճակ Ասիայի նախաձեռնությունում․ 2023-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ու միջազգային համագործակցության ոլոտներում ՊԵԿ-ի իրականացրած աշխատանքների արդյուքներն են։ Ի՞նչ խնդրներ կլուծեն այս նոր համակարգերը, և որո՞նք են 2024-ին նախանշված ծրագրերը։

Ինքնահայտարարագրման համակարգի ներդնումը տեղեկատվակա տեխնոլոգիաների ոլորտում կառավարության ռազմավարական ծրագրերից էր։ 2022-ին ընդունվեց համապատասխան օրենքը, իսկ 2023-ին սկսվեցին համակարգի ներդրման աշխատանքները, որոնք, ըստ նախատեսվածի, պիտի ավարտվեն ընթացիկ տարվա մարտ ամսին։ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորթյուն կունենան էլեկտրոնային եղանակով ներկայացնել իրենց հայտարարագրերը։ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի խոսքով՝ ոչ միայն կհայտարարգրվեն եկամուտները, այլև որոշ ծախսերի համար կգործեն փոխհատուցումներ և հետվերադարձներ։ Ինքնահայտարարագրման համակարգը Հայաստանում փուլ առ փուլ կներդրվի՝ նշում է Աշոտ Մուրադյանը։

«Այս տարի 2023թ-ի եկամուտների վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն ավելի փոքր խումբ ֆիզիկական անձինք, քան նախատեսվում հետագա տարիների համար։ Օրենքով նախատեսված է, որ ամեն տարի այդ շչջանակաը ավելի կմեծանա։ Եթե խմբավորենք այս տարվա հայտարարագիր ներկայացնողներին, դրանք հանրային ծառայողներն են և իրավաբանական անձանց ու ընկերությունների իրական շահառուները»։

Հաջորդող տարիներին այս խմբերը ավելի կմեծանան, և 3 տարի հետո արդեն բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձինք այս համակարգի մաս կլինեն։ էլեկտրոնային համակարգի վեբ տարբերակը պատրաստ կլինի մարտին, փոքր-ինչ ավելի ուշ՝ մոբայլ տարբերակը։

Եվս մեկ կարևոր օրենսդրական փոփոխություն, որն առանձնացնում է Աշոտ Մուրադյանը, տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց համար պետական տուրքի նոր համարգի ներդնումն ու հապատասխան էլեկտրոնային հարթակի ստեղծումն է։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են և, օրեքով նախատսված ժակետում՝ սեպտմեմբերի 1-ին համակարգը պետք է պատրաստ լինի։

«Դա կլինի մի էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա ծառայություն մատուցողներին համապատասխան էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ դուրս գրել, և ֆիքսել իրենց շրջառանությունը։ Բացի այն, որ պետական տուրքի տեսքով կպահվեն հարկերը, կապահովվի նաև ֆիզիկական անձանց եկամուտների ամբողջական հասանելիությունը ՊԵԿ-ին՝ նաև իր մնացած դրական հետևանքներով»։

Անդադառնալով մաքսային ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Աշոտ Մուրադյանը նշեց, որ արդեն մշակվել է և շուտով կներդրվի մաքսային հսկողության գոտիներում հաշվառման համակարգը։ Այն կարևոր հարց կլուծի՝ հաշվառման արդյունավետության տեսանկյունից։

«Մշակել ենք նաև իրավախախտումների միասնական շտեմարան, որը հանարավորություն կտա բոլոր իրավախախտումների վերաբրելյալ տեղեկատվությունը էլեկտրոնային հավաքագրել մեկ տեղում, որն էլ իր հերթին կբարելավվի ռիսկերի համակարգը։ Այսինքն՝ մաքսային հսկողության առումով ամենակարևորը մասը ռիսկերի համակարգն է, որը հոշում է, թե ինչ վարչարարաություն և հսկողություն պետք է իրականացնես։ Եվ այս բոլոր համակարգերը միտված են այդ ռիսկերի համակարգի համար տեղեկատվությունը թվային դարձնելուն, որը կբերի արդյունավետության էական փոփոխությունների»։

Միջազգային համագործակությունը ՊԵԿ-ի նախագահի և ղեկավարության կողմից նույնպես շատ է կարևորվում, և կառույցն այստեղ փորձում է շատ ակտիվ լինել՝ նշում է Աշոտ Մուրադյանը։ 2023-ի հունիսին Բրյուսելում ստորագրվեց Հնդկաստանի հետ մաքսայի հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը։ Նախորդ տարում վավերացվեց նաև ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին համաձայնագիրը, որը տնտեսական համագործակցության և զարգացման երկրների կարևորագույն համաձայագրերից մեկն է։ 2023-ի նոյեմբերի 28-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Գլոբալ Ֆորումի Ասիայի նախաձեռնության 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ Հայաստանն ընտրվել է համանախագահող երկիր. 6-րդ համաժողովը կկայանա Երևանում;

«Համանախագահությունից ակնկալում ենք լինել շատ ակտիվ, փորձել իրական նախաձեռնողականություն ունենալ և որոշակիորեն ընդլայնել այդ նախաձեռնության հնարավորությունները։ Փորձելու ենք ներգրավվել լրացուցիչ երկրներ, որոնք, լինելով  տարածաշրջանի երկիր, ներգրավված չեն այս հարթակում։ Սա փորձի, տեղեկատվության և գիտելիքների փոխանակման լավագույն հարթակներից մեկն է»։

2024թ․-ին ՊԵԿ-ը նախատեսում նոր երկրների հարկային մարմինների հետ ակտիվ համագործակցություն, որոնց թվում է Իտալիան։ Հարկային բնագավառում նման համագործակցությունները արդյունավետ իրականացնելու համար կարևորվում է տեղեկատվության անվտանգությունը։  2024-ի Հայաստանը կանցնի համապատասխան ստուգում, որի արդյունքում կտրվի որոշակի գնահատական, թե որքանով է մեր երկրի հարկային մարմինը պատրաստ տեղեկատվության փոխանակմանը։ Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ այդ գնահատականը բավակնին բարձր կլինի;

Կարդացեք նաև

Back to top button