Վերնատուն

ArtInsight․ հարթակ, որը տեսանելի է դարձնում վիզուալ արվեստը․ «Վերնատուն»

Հայաստանում ստեղծվել է նոր հարթակ, որը ծառայելու է արվեստի հանրայնացմանը, նպաստելու է արվեստագետների ստեղծագործական առաջընթացին։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ArtInsight արվեստի հարթակը, ի՞նչ է այն առաջարկում․ մանրամասնում են ArtInsight հարթակի հիմնադիրները՝ գյումրեցի եղբայրներ, արվեստագետներ Հրաչյա և Ավետիք Վարդանյանները։

«Մենք ուզում ենք Հայաստանի ժամանակակից արվեստը հանրայնացնելու դաշտ ստեղծել, հանրագումարի բերել այն բոլոր ստեղծագործությունները, որոնք թաքնված են արվեստանոցներում և դրանք տեսանելի դարձնել հանրությանը։ Մենք ունենք շատ լավ ժամանակակից արվեստ Հայաստանում, որը տեսանելի չէ», – ասում է Ավետիք Վարդանյանը։

Երկրորդ նպատակը, որ ունեն արվեստագետ եղբայրները արվեստաբանների միջոցով՝ արվեստի գործի և արվեստասերի միջև որոշակի հաղորդակցում ապահովելն է, որպեսզի ընկալելի դառնա արվեստի գործը, նրա նշանակությունն ու ասելիքը։

«Արվեստի գործը հարաբերություն ձևավորելու մասին է։ Մարդկանց միջև թե արվեստի ստեղծագործությունների։ Հայաստանն ունի բոլոր նախապայմանները, որպեսզի ունենա ժամանակակից արվեստ։ Արվեստն ըստ արժանվույն պիտի գնահատվի, և ներդրումներ արվի այնտեղ։ Հասարակության մեջ կարող շերտը արվեստի հանդեպ գնահատանք ունենա, այլ ճանապարհ չկա, որ արվեստը զարգանա»,-ասում է Հրաչյա Վարդանյանը։

ArtInsight-ի հիմնական առաքելությունը մշակել որոշակի ռազմավարություն արվեստագետին և արվեստասերին միմյանց հետ կապելու, արվեստի ընկալման նոր շերտեր բացահայտելու, թարգմանելու և այդ ուղիները առավել գործուն դարձնելու։ Արվեստի գործերն ընտրվում են 9 հոգանոց խորհրդի կողմից, որը կազմված է արվեստի տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող անհատներից ու արվեստասերներից։

«Արվեստը հնարավորություն է նոր մտածելակերպ զարգացնելու, նոր ուղղությամբ մտածելու, իրականությունն այլ կերպ տեսնելու և լուծումներն այլ ուղղությունից ելնելով տալու մասին է։ Երբ այդ ընկալումներն ունենանք և զարգացնենք, այդ ժամանակ արվեստը սիրողի և գնողի գործառույթն էլ կփոխվի և արվեստի գործերը կսկսեն գնել»։

Արվեստագետ եղբայրների նպատակն է, ստեղծել հավաքածու, որտեղ նորարարության, նոր մտածողության, նոր հայացքի մասին է, որը չի ցուցադրվել ու չի հաղորդակցվել հանրությանը։

«Արվեստը հաղորդակցման միջոց է և հարաբերման ձև։ Մեր նպատակը վիզուալ արվեստը տեսանելի դարձնելն է։ Գրաֆիկա, գեղանկար, լուսանկարչություն, քանդակ և այլն, հետագայում նաև ինստալացիաներ և պերֆորմանսներ կներգրավվեն։ Ստեղծագործությունները հանրության հետ շփվելու կարիք ունեն»։

Back to top button