ԿարևորՀասարակություն

Սիսիանում մեկնարկեց առաջին ձմեռային զորակոչը

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել սիսիանցի երիտասարդները:

Սիսիանի համայնքապետարանից հայտնում են, որ նրանց բարի ճանապարհ մաղթելու, բարեմաղթանքներ հղելու համար այնտեղ էին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները կատարող, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը, համայնքի բնակիչներ, նորակոչիկների հարազատներն ու մտերիմները:

Զորակոչիկների ծնողներն ու ընտանիքի անդամները հրաժեշտ են տվել իրենց զավակներին՝ մաղթելով խաղաղ, բարի և անփորձանք ծառայություն:

Կարդացեք նաև

Back to top button