ԿարևորՔաղաքական

ԱԱԽ քարտուղարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

Հունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպմանը՝ երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյա, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Կարդացեք նաև

Back to top button