Արմեն Կնյազյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում։ 2015-ին ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ 2016-ին զորակոչվել է բանակ, ծառայել Արմավիրի ուսումնական, ապա Նոյեմբերյանի զորամասերում։ Բանակից հետո դեռ շարունակում էր ուսումը համալսարանում, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ Որպես կամավորական Արմենը մեկնեց Քարվաճառ, որի կորուտն էլ դարձավ պատերազմի ամենածանր վերքերից մեկը։ «Ցավոտ էր, որ այդքան տղաներ ընկան, բայց հանձնվեց Քարվաճառը»,-ասում է Արմենը։
Պատերազմից հետո ավարտեց համալսարանը՝ ուսումը շարունակելով Արեն Մեհրաբյան բարեգործական հիմնադրամում որպես Վեբ ծրագրավորող։ Իր մասագիտությամբ Արմեն Կնյազյանն այժմ աշխատում է նույն հիմնադրամում։




