Դպրություն

ԲՈՒՀ–ի հավատարմագրման գործընթացում պե՞տք է արդյոք ուսանող-փորձագետի մասնակցությունը․ «Դպրություն»

ՈԱԱԿ-ի (Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն)15 տարիների ձեռքբերումներից մեկը «Ուսանողության ձայն» նախագիծն է, որը  Եվրոպական կրթական տարածքում դիտարկվում է որպես լավագույն փորձ:

Այս նախագծին կարող են անդամակցել այն ուսանողներն, ովքեր ցանկանում են մշտապես տեղյակ լինել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և մասնակից լինել այդ գործընթացներին:

Հաջողությամբ ավարտած ուսանողներն ընդգրկվում են նաև ուսանող-փորձագետների բազայում` հետագայում հավատարմագրման գործընթացներին ներգրավվելու նպատակով:

Ուսանողության ձայնի շրջանավարտ ուսանող-փորձագետները հավատարմագրման գործընթացների են մասնակցում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Ուսանող-փորձագետի մասնակցությունը հավատարմագրման գործընթացում որքանո՞վ է նպաստում ուսանողի կարիքների վերհանմանը և ուսանողակենտրոն կրթությանը՝ ներկայացնում են ԵՊՀ շրջանավարտ, «Ուսանողության ձայն» նախագծի  և Եվրոպական ուսանողական միության նախկին անդամ, «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Անահիտ Կարապետյանը և ԵՊՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող, Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման հարթակի անդամ, ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի անդամ, ուսանող-փորձագետ Արթուր Դավթյանը։

Back to top button