ԿարևորՄիջազգային

Ֆրանսիայի վարչապետ է դարձել 34-ամյա Գաբրիել Աթալը

Գաբրիել Աթալը նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահը։

Աթալը Էլիզաբեթ Բորնի կառավարությունում կրթության նախարար էր, նա 34 տարեկան է և Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է։

Ըստ քաղաքական վերլուծաբանների՝ Աթալի հիմնական խնդիրներից մեկն իր նոր պաշտոնում կլինի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում իշխող «Վերածնունդ» կուսակցության հաջողության ապահովումը։

Էլիզաբեթ Բորնը նախօրեին հրաժարական էր տվել: Նա Ֆրանսիայի նախարարների կաբինետը գլխավորել է 2022 թվականի մայիսից և անցյալ տարի անցկացրել էր խիստ ոչ պոպուլյար կենսաթոշակային բարեփոխում, որը բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ էր դարձել։

Կարդացեք նաև

Back to top button