ԿարևորՀասարակություն

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի։ Վերջին տվյալներով՝ ավելի քան 250 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը։

Ամենամեծ վնասը կրել է Իսիկավա պրեֆեկտուրան՝ այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն, իսկ հրդեհները ոչնչացրել են ևս 200 շենք․ վնասի չափը շարունակում են գնահատել։

Ճապոնիայում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ճապոնիայի կենտրոնական Նոտո թերակղզին։

Երկրաշարժի հետեւանքով հողը 4 մետր բարձրացել է եւ 130 սմ շարժվել դեպի արեւմուտք։

Կարդացեք նաև

Back to top button