
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը եւ ընդգծել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որը տարածել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակը։
«Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են 2024 թվականի հունվարի 3-ին Իրանի Իսլամական Հանրապետության Քերման քաղաքում տեղի ունեցած ստոր ահաբեկչությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով միջազգային խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է, ընդգծել են այդ դատապարտելի գործողության մեղավորներին, կազմակերպիչներին և հովանավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։




