ԿարևորՀասարակություն

Շուրջ 300 արցախցի բևեռային ճեպընթացով մեկնել են կախարդական ճամփորդության

Շուրջ 300 արցախցի, նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երևանաբնակ ընտանիքների երեխաներ բևեռային ճեպընթացով մեկնել են կախարդական ճամփորդության:

Ամանորյա բարեմաղթանքներով՝ երեխաներին ուղեկցել և ճանապարհել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

2.5 ժամ ուղևորության ընթացքում մանուկները հեքիաթային կերպարների ու ձմեռ պապի հետ խաղացել են, զվարճացել և ջերմ հուշերի նոթատետրը ավելացրել ևս մեկ անմոռանալի օրով:

Երեխաների ուրախ ժամանցը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button