«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Սա կարևոր իրադարձություն է Գյումրի քաղաքի մշակույթի արժևորման ուղղությամբ։
Հայտի պատրաստմանը մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետարանը և քաղաքապետարանը, դարբիններ Գարիկ Պապոյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Հովհաննես Մնոյանը, «Եռանկյունի» դարբնոցը, Գյումրու «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» և «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները, «Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան» ՀՈԱԿ-ը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, «Սրբազան հող» և «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունները:
Գյումրի քաղաքում մինչ օրս պահպանվում է դարբնոցում վարպետների պատրաստած իրեր պատվիրելու և գործածելու ավանդույթը։ Դարբինների հայտնի ընտանիքներից են Պապոյանների, Մարտիրոսյանների, Մնոյանների ընտանիքները, որոնք արդեն 5-6 սերունդ պահպանում ու փոխանցում են դարբնությունը ընտանիքում՝ պապից հորը և հորից որդուն։
Դարբնի մասնագիտությունը դասավանդվում է Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։
«Դպրություն» հաղորդաշարի հյուրերն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը։






