Օդեսայի մարզի միլիացիայի ղեկավարությունն արդեն հեռացվել է ծառայողական պարտականությունների կատարումից
Օդեսայի մարզի միլիացիայի ղեկավարությունն արդեն հեռացվել է ծառայողական պարտականությունների կատարումից, ընթանում է Օդեսայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ նրանց գործողությունների ծառայողական քննությունը, ուկրաինական «1+1» հեռուստակայանի եթերով հեռարձակված հարցազրուցի ժամանակ տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Նրանք բոլորը պատասխանատվության կենթարկվեն իրենց մեղքի չափով: Դա վերաբերում է և ղեկավարին, և նրա տեղակալին, և պատասխանատու մի շարք այլ անձանց», -նշել է Ավակովը:
Նա հավելել է, որ օրենքի առաջ պատասխանատվություն կկրեն նաև շարքային միլիցիոներները, որոնք նրա խոսքով սաբոտաժի դիմելով չեն կատարել իրենք ծառայողական պարտականությունները: Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ կիևյան ներկա իշխանությունները հիմնական շեշտը դնում են «ուժի և ահաբեկման» վրա և Օդեսայի ողբերգությունը դրա հերթական ապացույցն է: Նշենք, որ անցած ուրբաթ Օդեսայում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել է 46 մարդ: