ԿարևորՀասարակություն

Քարաթափում Հրազդանի կիրճում

Դեկտեմբերի 22-ի՝ ժամը 15:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, hայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  

Փրկարարները քարը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button