Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Շուրջ ինն ամիս ընդհանրապես չեմ քայլել ․ Դավիթ Հովհաննիսյան․ «Կյանքին ասել այո՛»

Դավիթ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 21-ին Երևանում։ 2019-ին ընդունվել է Ագրարային համալսարան, նույն թվականի հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայել Հադրութում։ Գնդացրորդ Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է առաջնագծի տարբեր հատվածներում։ Երկու անգամ վիրավորվել է։

Հոկտեմբերի երկուսին Հադրութում բեկորային վնասվածք է ստացել դիմածնոտային հատվածում, իսկ հոկտեմբերի 31-ին Մարտունիում ստացած վիրավորումը լրջորեն վնասել էր ոտքը։ Յոթ վիրահատություն է տարել, առողջական խնդիրների պատճառով ժամկետից շուտ զորացրվել բանակից։

«Շուրջ ինն ամիս ընդհանրապես չեմ քայլել։ Զինվորի տան հմուտ մասնագետների շնորհիվ այսօր քայլում եմ»,-ասում է Դավիթը։ Պատերազմից հետո չշարունակեց ուսումը Ագրարային համալսարանում և 2021-ին ընդունվեց Բրյուսովի անվան պետական համալսարան։ 2023-ին ուսմանը զուգահեռ մասնակցեց նաև «Մտքի զարկ» ՀԿ-ի կազմակերպած վեբ ծրագրավորման դասընթացին։ Այս ոլորտում արդեն հաջողություններ ունի։

Back to top button