ԿարևորՄշակույթ

Միկրոաշխարհին նվիրված լուսանկարների ցուցադրություն՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում դեկտեմբերի 25-ին կկայանա ռեժիսոր, լուսանկարիչ Գուրգեն Ջանիբեկյանի «𝐦𝐢𝐜𝐫𝐨․ աչքերին անհասանելի աշխարհ» խորագրով ֆոտոցուցահանդեսը։

Որքան խորհրդավոր ու անծայրածիր է տիեզերքը, նույնքան անհասանելի է մասնիկների աշխարհը, որն անգամ սեփական արագությունն ու ժամանակն ունի։

Ռեժիսոր, լուսանկարիչ Գուրգեն Ջանիբեկյանը արվեստ է գտել աչքին անհասանելի, բայց տիեզերքի և մթնոլորտային ճնշման պես միշտ այստեղ ու հիմա միկրոաշխարհում։ Ոչ մի հնարած բան։ Ինչպես սքանչելի է դաշտը, որտեղ գյուղացին բերք է հավաքում, նույնքան սքանչելի են մանրագույն մասնիկները, որ դառնում են սերմ, ցողուն, բողբոջ ու հասունանում որպես պտուղ՝ կախարդական իրենց ներդաշնակությամբ ու կատարյալ աննմանությամբ։

Դեկտեմբերի 25-ին, ժամը 20:00-ին հանդիսատեսին է սպասում միկրո հրաշքի աշխարհին նվիրված լուսանկարների ցուցադրությունը։ Նույն օրը ժամը 21:00-ից երեկոյի տպավորությունները կամբողջացնի «Հող Արթուն» երաժշտական նախագիծը՝ էթնիկ-էլեկտրոնային համերգով։

Կարդացեք նաև

Back to top button