
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
«Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն», — մեջբերում է նրա խոսքերը El Mundo թերթը: «Մարդասիրական օգնության տրամադրումը ծիծաղելի է և չի կարող այդպիսին համարվել»: «Ներկայումս նախկին ծավալների 15%-ն է գալիս», — հավելել է Կանյասը:
Նա խոսել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անզորության մասին, երբ «երեխաները գալիս են կոնսուլտացիաների և ասում, որ նախընտրում են մեռնել, քան շարունակել տառապել, երբ մահացածներն ավելի շատ են, քան վիրավորները», «երբ ստիպված են լինում վիրահատել և անդամահատել առանց անզգայացմանհատակ»։ «Այն, ինչ տեղի է ունենում, անհնար է նկարագրել», — ընդգծել է Կանյասը:




