ԿարևորՄիջազգային

Չինաստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ

Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 111 մարդ, հաղորդում է National Business Daily-ն, որի տվյալներով՝ Գանսու նահանգում մահացել է 100 մարդ, Ցինհայ նահանգում՝ 11 մարդ։

Երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը հյուսիսարևմտյան Գանսու նահանգում։ Ցնցումների ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ, երկրաշարժի օջախի խորությունը՝ 10 կմ․ էպիկենտրոնը Ցինհայ նահանգի սահմանից 5 կմ հեռավորության վրա է։

Աղետի հետևանքով մի քանի տներ են փլուզվել Մինգհե, Սյունհուա և Հուալոն գավառներում, վնասվել են էլեկտրահաղորդման գծերն ու կապի ցանցերը, ինչպես նաև ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքները։

Չինաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը (EMERG) ավելի վաղ սահմանել էր երկրաշարժերի արձագանքման բարձրացված երկրորդ մակարդակի ռեժիմ: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ երկրաշարժի տարածքում ներգրավված է 1440 հրշեջ-փրկարար։

Կարդացեք նաև

Back to top button