ԿարևորՔաղաքական

Ուորլիքի ակտիվությունը դուր չի գալիս Բաքվին. Արցախը հակադարձում է Ադրբեջանին

ԼՂՀ արտգործնախարարությունը Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն արտահայտելու հայտարարությունը որակել է որպես ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսեւորում։

«Այդ հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։ Ադրբեջանի նման կեցվածքը վկայում է ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ նրա շահագրգռվածության բացակայության մասին»,- ասված է Արցախի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նախօրեին APA- ին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, որ Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին անվստահություն հայտնելու եւ նրան հետ կանչելու համար ԵԱՀԿ գործող նախագահին դիմելու բոլոր փորձերը ունի։ «Ուորլիքը ադրբեջանական կողմին այլ ելք չի թողնում»,- ասել էր Ազիմովը։ Բաքվին ամենեւին դուր չի գալիս Ուորլիքը ակտիվությունը սոցիալական ցանցերում եւ, մասնավորապես, հրապարակումները Twitter- ում։ Իր վերջին գրառումներում ամերիկացի դիվանագետը փաստել էր, որ «իրականում հակամարտության կողմ են Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը»։

Կարդացեք նաև

Back to top button