ԿարևորՀասարակություն

Սուրբծննդյան տոնավաճառում առանձին հատված տրամադրվելու է ԼՂ-ից տեղահանված անձանց. Ավինյան

Շատրվանների պուրակում շուտով իր հյուրընկալ դռները կբացի Սուրբծննդյան տոնավաճառը. առանձին հատված տրամադրվելու է ԼՂ-ից տեղահանված անձանց, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանիը:

«Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում շուտով իր հյուրընկալ դռները կբացի Սուրբծննդյան տոնավաճառը:

Երևանի քաղաքապետարանն այս տարի տոնավաճառի առանձին հատված տրամադրելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Քաղաքապետարանում հյուրընկալել էի մեր հայրենակիցներին, ովքեր 16 տնակներում կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները և ավանդական խոհանոցի համն ու հոտը»,- ասված է հայտարարության մեջ:

https://www.facebook.com/tigran.avinyan/videos/914077453390101

Կարդացեք նաև

Back to top button