ԿարևորՀասարակություն

Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց

Նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները որակապես չեն համապատասխանել համայնքի սահմանած չափորոշիչներին ու պահանջներին, ուստի երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ դրանց տեղերն այլևս սպառված են։ Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարելի է դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ զանգահարելով 011514212 հեռախոսահամարով:

Կարդացեք նաև

Back to top button