ԿարևորՍպորտ

ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝

Նորբերտո Բալեկյան «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Ռուսաստան)
Վարազդատ Հարոյան — «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Հենրիխ Մխիթարյան — «Ինտեր» (Իտալիա)
Արթուր Միրանյան — «Նոա»
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Անդրե Չալըշըր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)  
Օգնյեն Չանչարևիչ — «Ալաշկերտ»
Լուկաս Սելարայան — «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան — «Պարի ՆՆ» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)

Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:


Հայաստանի 2023 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝

Վարդան Բիչախչյան — «Արարատ-Արմենիա»
Դմիտրի Գունկո — «Ուրարտու»
Վահե Գևորգյան — «Ալաշկերտ»
Եղիշե Մելիքյան — «Փյունիկ»
Վարդան Մինասյան — «Արարատ-Արմենիա»
Ալեքսանդր Պետրակով — Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի 2023 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլհասցեին՝ նշելով քվեարկության տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ը: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: 

Կարդացեք նաև

Back to top button