ԿարևորՔաղաքական

Օսկանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ: Ժամը 12.00-ին նա ներկայացել է Ծառայության քննչական վարչություն, որտեղ քննիչը նրան մեղադրանք է առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի նույնքան գումարի եկամուտներն օրինականացնելու համար: Քննիչն առաջարկել է Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ցուցմունքներ տալ, սակայն, նախկին արտգործնախարարը հրաժարվել է:

Թողնել պատասխան

Back to top button