Կարևոր

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-ֆիլիպինյան համագործակցության զարգացման հնարավորությունները

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի և Ֆիլիպինների դեսպանության (նստավայր՝ Մոսկվա) առաքելության ղեկավարի տեղակալ և հյուպատոս Լորենցա Առլին Գոնսալես-Մակաիսայի միջև։

Ինչպես հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից, կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հայ-ֆիլիպինյան համագործակցության զարգացման հնարավորությունները, փոխանակեցին տեղեկատվություն առկա վիճակագրական տվյալների, մուտքի արտոնագրերի գործող ընթացակարգերի, առկա խնդիրների վերաբերյալ, քննարկեցին քաղաքացիների ճամփորդական նախասիրություններն ու հետաքրքրությունները։

Կողմերը պայմանավորվել են փոխադարձ քայլեր ձեռնարկել Հայաստանում և Ֆիլիպիններում զբոսաշրջային արդյունքի ճանաչելության բարձրացման ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button