Ադրբեջանի և Հայաստանի երեկվա համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին, X-ի իր էջում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։
Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ երկխոսության շարունակմանը։
Yesterday’s joint statement by #Armenia & #Azerbaijan is exactly the sort of positive step forward needed on the path to sustainable peace.
— Bujar Osmani (@Bujar_O) December 8, 2023
The @OSCE stands ready to help as a platform for continued dialogue & as an implementation partner for agreements.
Դեկտեմբերի 7-ին, Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողների: