Ենոք Շահվերդյանը ծնվել է Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ 2008-2010 թվականներին ժամկետային զինծառայություն է անցել Արցախի Հադրութի շրջանում։ 2014-ից պայմանագրային զինծառայություն էր իրականացնում ՀՀ ԶՈւ-ում, մասնավորապես, Արարատի մարզի Զոդ կոչվող զորամասում։
44-օրյա պատերազմին մարտական գործողությունների է մասնակցել հիմնականում Իշխանաձորում, Կարենավանում ու Որոտանում։ 44-օրյա պատերազմից Ենոքը վերադարձավ ողջ-առողջ։ «Իմ պատերազմը սկսվեց 44-օրյայից հետո՝ 2023-ի հունվարի 19-ին»,-պատմում է Ենոքը։
Այդ օրը Նախիջևանի սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնելիս Ենոք Շահվերդյանը հակառակորդի կողմից հրազենային ծանր վիրավորում է ստանում աջ ոտքի աճուկային շրջանում։ Նստանյարդը կտրվելու հետևանքով ոտքի զգացողությունն ամբողջությամբ վերացել էր։ Բուժման երկար շրջան է անցել Արարատի բժշկակական կենտրոնում, ապա՝ Երևանի Մուրացանի հոսպիտալում։ Վերականգնողական բուժումը շարունակում է Զինվորի տանը, որտեղ առաջին անգամ մտել է սայլակով, այժմ ինքնուրույն քայլում է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։




