
Երեկ՝ ապրիլի 27-ին լրացավ հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումները մեկնարկել են երեկ Գյումրու տուն-թանգարանից, որից հետո «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի է ունեցել հիշատակի երեկո: Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա այցելություն բանաստեղծի շիրիմին և ծաղկեդրման արարողություն: Այս մասին տեղեկացնում է հոբելյանական միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը:




