Վերնատուն

Հեքիաթներ՝ մարդուն սիրելու և մարդ մնալու մասին. «Վերնատուն»

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի հետ զրուցում ենք իր ստեղծագործական հաջողություններից, հեքիաթ և պիես գրելու նրբությունների մասին և ոչ միայն։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթն արժանացել է մրցանակի՝ Մոնրեալի Մարկ Տվենի անվան միջազգային գրական մրցույթի «Գրականություն երեխաների համար» անվանակարգում։ Հայաստանում «Բյուրեղապակե մարդը» ամենամեծ պահանջարկ ունեցող հեքիաթի գրքերից է։

Գիրքը վերահրատարակվել է, որոշ գործեր բեմադրվել, մի շարք դպրոցներում դարձել է պարտադիր ըներցանության նյութ։ Էլֆիք Զոհրաբյանն ասում է՝ իր հեքիաթները միայն երեխաների համար չեն, այլ առհասաակ բոլորի, իր ընթերցողը 7-107 տարեկաններն են, իսկ հեքիաթները մարդ լինելու ու մնալու մասին են։

«Իմ ստեղծագործություներից մեկում ասում եմ «Աշխարհում չկան չար մարդիկ, կան բարու և սիրո պակաս ունեցող մարդիկ», մարդուն չպիտի կոտրել, մարդը բարձրագույն արժեք է, այդպես պիտի վերաբերվել մարդուն։ Իմ հեքիաթները սիրո մասին են։ Մարդուն սիրելու։ Վերջին շրջանում ժամանակը իմաստավորելու մասին եմ գրել, որ պիտի ամեն վայրկյան իմաստավորել, որովհետև չգիտես, թե վաղը ինչ կլինի։ Այդ ուղերձներն են ներկայացվում թաքնագրված և հեքիաթի լեզվով», – ասում է հեքիաթագիրը։

Back to top button