ԿարևորՀասարակություն

Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում կառուցվելու է նոր աղբավայր

Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկի հետ տարբեր ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն առնչվող խնդիրներ է քննարկել բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն Լիոնել Ռապայիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: 

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով մայրաքաղաքում հիմնանորոգվում են մանկապարտեզներ, պոլիկլինիկաները ևս ընդգրկվել են այդ ծրագրում:

Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով էլ նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր:

Կարևորելով գործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում նախաձեռնված ու դիտարկվող այն նախագծերը, որոնք լուրջ ազդեցություն կունենան բնակիչների կյանքի որակը բարձրացնելու տեսակետից և  կարող են հետաքրքրել բանկին:  

Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն  Լիոնել Ռապային իր հերթին նշել է, որ Երևանը կարևոր գործընկեր է բանկի համար, և համոզմունք հայտնել, որ համատեղ ծրագրերը կկրեն շաունակական բնույթ:

Back to top button