ԿարևորՀասարակություն

«Հայասաթ-1»-ի հետ հաջողվել է կապ հաստատել

Բազումք տիեզերական հետազոտությունների կենտրոնից հայտնում են՝ «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել։

«Անկախ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն արդեն 3 օր է՝ տիեզերքում է։ Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։ Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները։

Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ` ինչպես նախատեսել ենք։ Շնորհավորում ենք թիմին և մեր բոլոր աջակիցներին»,-նշված է հաղորդագրությունում։

«Հայասաթ-1»-ը ստեղծվել է «Բազումք»-ի և Center for Scientific Innovation and Education -ի կողմից։

Back to top button