ԿարևորՀասարակություն

Վարչապետը ֆինանսների նորանշանակ նախարարին է ներկայացրել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր վաղ առավոտյան աշխատակազմին է ներկայացրել ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը երկար տարիների համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանին: Վերջինս վստահեցրել է, որ պատրաստ է ցանկացած պահի անհրաժեշտության դեպքում աջակցել ֆինանսների նախարարությանը: Նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ նախարարության առջև կառույցը դժվարություններ ու բարդրություններ ունեն «Մենք ձեզ հուսախաբ չենք անի»,-հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ, այժմ արդեն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ այս համակարգում փորձելու են լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել:

Ֆինանսների նախարարի պաշտոնում Դավիթ Սարգսյանն աշխատեց մոտ մեկ տարի: Մինչ այդ, նա կառավարության աշխատակազմի ղեկավարն էր շուրջ հինգ տարի: Դավիթ Սարգսյանն այլևս կառավարության կազմում չէ, ՀՀ նախագահի հրամանագրով ֆինանսների նախարար է նշանակվել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Արդեն նախկին նախարարը նախկին կոլեկտիվին բարձր է գնահատում, միաժամանակ՝ խոստանում՝ ցանկացած պահի պատրաստ է իր փորձն ու ներուժը ներդնել երկրի զարգացմանը

«Մենք ձեզ հեռու չենք թողնի գնաք,-հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: վերջինս այսօր ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին էր ներկայացնում ֆինանսների նախարարության աշխատակամզի : ՊԵԿ նախկին նախագահն իր խոսքում հակիրճ էր՝ շնորհակալություն՝ շնորհակալություն՝ ՀՀ նախագահին ու վարչապետին՝ բարձր վստահության համար, Դավիթ Սարգսյանին էլ՝ համատեղ աշխատանքի համար:

Ցանկացած փոփոխության ժամանակ առաջնային հարցերից մեկը կադրային փոփոխություններն են: «Մենք բոլորի հետ ցանկանում ենք աշխատել»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանն այսօր ակնարկեց՝ համակարգում կառուցվածքային փոփոխություններ են լինելու, անդրադրաձավ նաև հարցին, թե ինչու երկրի երկրորդ դեմքը համաձայնեց դառնալ երրորդ դեմք.«Մենք գիտակցումով ենք այս ծանր պաշտոնը ստանձնել, կոնկրետ՝ ես: Դուք բոլորդ գիտեք, որ ԱԺ նախագահը Սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքն է, վարչապետը՝ երրորդ, բայց գիտակցումով եմ համաձայնվել այս պաշտոնին, հասկանալով, որ մեր թիմը ունակ է , որպեսզի եմնք կարողնանք այս առկա իրավիճկը կարգավորել: Ձեզնից յուրաքնաչյուրիցդ շատ բան է կախված, խնդրում եմ, հորդորում եմ, որ բոլորիդ լուրջ մոտեցումները կօգնեն մեր խնդիրները լուծել»:

Տեղեկացնենք, որ վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, համաձայն, որոնց ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը միանալու է ֆինանսների նախարարությանը:

Back to top button