Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում ձմեռային հանգստի ամենանախընտրելի երկրների տասնյակում է
Փորձագետները պարզել են ռուսաստանցիների շրջանում երկարատև ճանապարհորդությունների համար ամենահայտնի ձմեռային ուղղությունները։
Ըստ OneTwoTrip-ի՝ նրանք վերլուծել են ավիատոմսերի՝ 3 շաբաթից ավելի հանգստի համար նախատեսված ամրագրումները 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մարտ ժամանակահատվածի համար: Նման պատվերների բաժինը կազմել է 17 տոկոս։
Ռուսաստանցիների համար ձմեռային հանգստի ամենանախընտրելի երկրների տասնյակում է նաև Հայաստանը։
Առաջին տեղում Բանգկոկն է, որտեղ երկարատև հանգիստ է պլանավորել օգտատերերի 18,5 տոկոսը։ Երկրորդ տեղում Պհուկետն է, որի բաժինը 13,3 տոկոս է։ Դենպասարը զբաղեցրել է երրորդ տեղը, այս տարի Բալիում ձմեռելու է ռուս զբոսաշրջիկների 10,3 տոկոսը։
Նախընտրելի ուղղությունների թվում են նաև Հանոյը և Կոլոմբոն։ Տասնյակում են հայտնվել նաև Հո Չի Մին Սիթին, Մանիլան, Դուբայը, ինչպես նաև Ստամբուլն ու Երևանը։