
Հանրապետության նախագահն այսօր հրամանագրեր է ստորագրել կառավարության մի շարք անդամների նշանակման մասին։
Ըստ այդմ՝
Արմեն Գեւորգանը վերանշանակվել է տարածքային կառավարման նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Արմեն Աշոտյանը՝ կրթության եւ գիտության նախարար։ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նաեւ վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում։
Հանրապետության նախագահի հրամանագրով Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ֆինանսների նախարար՝ ազատվելով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:




