
Գնդեվանքի քայլարշավային արահետի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են, տեղեկանում ենք Ջերմուկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառումից, որին կից հրապարակված են նաև լուսանկարներ։





Ծրագրով, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը, նախատեսվում է Գնդեվանքի քայլարշավային 1700մ երկարությամբ արահետի սալիկապատում և բարեկարգում ։
Նշված վայրում են գտնվում զբոսաշրջային գրավչության կարևոր վայրեր՝ Գնդեվանքի վանական համալիր, Գնդեվազի հյուսիսային մասում՝ XVII-XVIII դարերի պարիսպ, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Խաչ մատուռ (XIX դար), ավերակ եկեղեցի (XVII-XVIII դարեր), բերդի ավերակներ (ուշ միջնադար), XI-XIX դարերի խաչքարեր:
Այս ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանը զբոսաշրջության առումով գրավիչ և մրցունակ վայր դարձնելուն:




