ԿարևորՄիջազգային

Վալերի Գերգիևը կգլխավորի Մեծ թատրոնը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գերգիևը կգլխավորի Մեծ թատրոնը, հայտնում է կառավարության կայքը։

«Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել Վալերի Գերգիևին հինգ տարի ժամկետով Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն նշանակելու մասին»,- ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես պարզաբանել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան Գերգիևին թատերախմբին ներկայացնելիս, Վլադիմիր Ուրինը, որը 2013 թվականից գլխավորում է Մեծ թատրոնը, իր կամքով հրաժարականի դիմում է գրել։

«Իզվեստիան» նոյեմբերի կեսերին գրել էր, որ Մարիինյան թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը կհամատեղի այս աշխատանքը Մեծ թատրոնի ղեկավարի պաշտոն հետ։ Ինքը՝ դիրիժորը, Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումի շրջանակներում ասել էր, որ արդեն «բավականաչափ զբաղված է և ավելի շատ աշխատելու հնարավորություն չի փնտրում»։ Միաժամանակ նա հավելել է, որ պետքական և անհրաժեշտ է համարում աշխատել սեփաքկան երկրում։

Անցյալ տարի Վլադիմիր Պուտինը Գերգիևին առաջարկել էր մտածել Մեծ և Մարիինյան թատրոնների համատեղ տնօրինության ստեղծման մասին։ Այս տարվա մայիսին նախագահի հետ հանդիպմանը նա ասել էր, որ պատրաստ է լայնամասշտաբ առաջադրանքների իրականացմանը։

Back to top button