ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հստակեցվել են Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը

Կավարության որոշմամբ փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները կսահմանվեն առանձին ընթացակարգով։

Ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործն առկա է Արցախի Հանրապետության կենսաթոշակային բազայում, կարող է կենսաթոշակ ստանալու համար առցանց դիմում ներկայացնել մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Դիմումին այլ փաստաթուղթ կցելու կարիք չկա։

Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը հստակեցված են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախարարությունը առաջարկում է առանձին ընթացակարգ հաստատել, որով կսահմանվեն  փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։

«Սահմանվել է, որ Կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Ընդ որում, դիմումի որևէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու»։

Փոխնախարարի խոսքով՝ միայն որոշ դեպքերում անհրաժեշտ կլինի ներկայացնել համապատասխան փաստաթղթեր։ Մասնավորապես, դրանք այն դեպքերն են, երբ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է և նա Արցախի Հանրապետությունում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, կամ անցել է, սակայն կենսաթոշակ ստանալու իրավունքը այնտեղ չի իրացվել։

«Ընդ որում՝ ԼՂՀ ԲՍՓ փորձաքննություն իրականացնող իրավասու մարմնի տված տղեկանքները հիմք կընդունվեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունքը վերականգնելու համար՝ անկախ նրանից, ԲՍՓ բազայում կան տվյալները, թե ոչ»։

Եթե ժամանակավոր փախստականի կարգավիճակ ստացած անձին ԱՀ-ում կենսաթոշակ չի նշանակվել, ապա օրենքով կենսաթոշակ նշանակելու համար սահմանված եռամսյա ժամկետը կկիրառվի 2023թ դեկտեմբեր 11-ից, իսկ կենսաթոշակը կնշանակվի ոչ շուտ, քան 2023թ հոկտեմբերի 1-ից

«Օրինակ, եթե անձի 63 տարին լրացել է 2023 թ սեպտեմբերի 15-ին, և նա դիմել է 2023 թ դեկտեմբերի 11-ից հաշված եռամսյա ժամկետում, ապա նրան կենսաթոշակ կնշանակվի 2023 թ հոկտեմբերի 1-ից»։

Արցախում կենսաթոշակ ստացողների հիմական մասը սեպտեմբերի գումարը ստացել են՝ արձանագրում է վարչապետ Փաշինյանը։ Այդ անձինք որոշման ընդունումից հետո կստանան հոկտեմբեր, նոյեմբերի գումարները։ Մեկ այլ խումբ են նրանք, որոնք Արցախում սկսել են գործըանցը, բայց դեռ չեն ավարտել։ Վերջին խումբը բռնի տեղափոխությունից հետո կենսաթոշակի տարիքի անցածներն են։

«Կարգավորում ենք արդեն այս խմբի մարդկանց թոշակավորման գործընթացը՝ իհարկե տեսադաշտում ունենալով, որ մի իքս պահից հատուկ կարգավորում չենք ունենալու, և ԼՂ-ից բռնի տեղահանված ու ՀՀ քաղաքացի հանդիսացող շահառուները արդեն նույն կարգով, սովորական ընթացակարգով կթոշակավորվեն, կստանան թոշակ ու այդպես շարունակ»։

Արցախում կենսաթոշակի իրավունք ստացածների տվյալները՝ ստաժի տարիները, ՀՀ օրեսնդրությամբ նախատեսված չափով թոշակ կստանան։ Նրանք պետք է առցանց դիմում ներկայացնեն՝ նախ, որպեսզի ընտրեն նախընտրած բանկը, ապա նաև, որ կենսաթոշակային քարտը պահպանվի։ Կարևոր է, որ կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար քաղաքացիները ՀՀ հաշվառման հասցե ունենան։ Օրենսդրությամբ փախստական կամ ՀՀ քաղաքացի լինելու դեպքում կենսաթոշակի իրավունքը նույնական է՝ հիշեցնում է ԱՍՀ փոխնախարարը։

Էլեկտրոնային հարթակը հասանելի կլինի դեկտեմբերի 11-ից՝ ավտոմատացված եղանակով։ Գումարները կփոխանցվեն մինչև տարեվերջ  ամեն ուրբաթ կուտակված դիմումների հիման վրա ։ Վերջնաժամկետը 2024 հունիսի 1-ն է։

Կարդացեք նաև

Back to top button