Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ապագային նայում եմ լավատես մարդու աչքերով․ Տիգրան Հարությունյան․ «Կյանքին ասել այո՛»

Տիգրան Հարությունյանը ծնվել է 2001 թվականին Ապարանի տարածաշրջանի Վարդենոտ գյուղում։ 2019-ին ընդունվել է ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետ, իսկ 2020-ի ամռանը զորակոչվել բանակ։

Որպես կապավոր ծառայել է «Եղնիկներ» կոչվող հայտնի զորամասում, որտեղ էր նաև 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում։ Զորացրվելուց հետո շարունակում է ուսումը համալսարանում։ Ուսմանը զուգահեռ մասնակցել է նաև «Մտքի զարկ» ՀԿ-ի կազմակերպած ծրագրավորման դասընթացներին։

Ապագայի մասին Տիգրանը խոսում է զգուշավոր, քանի որ այն կարող է փոխվել մեկ օրվա, անգամ մեկ ժամվա ընթացքում, ինչը բացահայտեց 2020-ի պատերազմի ընթացքում։ Այդուհանդերձ, ապագային նայում է լավատես մարդու հայացքով, ինչը բխում է ոչ միայն բնատուր խառնվածքից, այլև պատերազմից հետո կյանքը վերարժևորելու հնարավորությունից։

Back to top button