
Մեր քաղաքականությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների վերաբերյալ հետևյալն է՝ այն պայմաններում, երբ նրանք օբյեկտիվ հնարավորություն չունենան ԼՂ վերադառնալ, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան ՀՀ-ում, Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք վերլուծում ու տեսնում ենք, որ ԼՂ-ից տեղահանվածների հոսք Հայաստանից չկա, այսինքն արտագաղթի երևույթներ չկան։ Առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում, մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով և վերադառնում են»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ իրավիճակը կայունացել է։
«Թող իմ խոսքերը չմեկնաբանվի այնպես, թե մենք ամբողջութամբ լուծել ենք այդ մարդկանց խնդիրները։ Ինչ-որ իքս պահից ԼՂ-ից բռնի տեղահանվածների ու հայաստանցիների նկատմամբ իրականացվող մեր քաղաքականությունները պետք է դառնան նույնական»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։




