
ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Twitter- ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի վարչապետի 1915- ի իրադարձությունների մասին հայտարարությանը։
«Ես ողջունում եմ վարչապետ Էրդողանի` հայերին վերաբերող հայտարարությունը. հաշտեցումը ԵՄ առանցքային արժեքներից մեկն է: Հուսով եմ` այդ հայտարարությանը համահունչ քայլեր կհետեւեն»,- հայտարարել է նա։




