Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Չես կարող չհիշել պատերազմը․ Ասատուր Հակոբյան․ «Կյանքին ասել այո՛»

Ասատուր Հակոբյանը ծնվել է 1984 թվականին Էջմիածին քաղաքում։ 2002 թվականին ժամկետային զինծառայության է անցել ՀՀ ԶՈւ-ում։ Բանակից հետո հայրիկի հետ միասին աշխատել է որպես եռակցող։ 2008-ին ամուսնացել է, ունի երկու որդի։ 44-օրյա պատերազմին որպես պահեստազորային մեկնել է Մատաղիս, ավելի ուշ՝ տեղափոխվել Շուշի, որտեղ էլ նոյեմբերի 6-ին դիպուկահարի կրակոցից վիրավորվել է։ Գնդակը թևից մտել թոքից դուրս է եկել։ Իսկ հետևանքները մինչ օրս խանգարում են հատկապես աշխատանքին։ Եռակցման ընթացքում առաջացած ծուխը վնասված ու մասամբ հեռացված թոքի համար բժիշկները խիստ վնասակար են համարում, բայց, ինչպես ասում է Ասատուրը, դա՛ է իր արհեստը, այլ գործով չի կարող զբաղվել։ Պատերազմի մասին շարունակ հիշեցնում է ոչ միայն կորցրած առողջությունը․ մտքով հաճախ կորցրած ընկերների հետ է։ «Փորձում եմ զբաղվել աշխատանքով, տնով, երեխաներով, որպեսզի մոռանամ, բայց չես կարող չհիշել պատերազմը»,-ասում է Ասատուրը։

Back to top button