
«Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի օգտին կարելի է քվեարկել նաև Հայաստանից։
Նոյեմբերի 24-ից կարելի է այցելել jesc.tv կայք և քվեարկել Հայաստանի պատվիրակների օգտին։
Մանրամասները ներկայացնում են հենց փոքրիկ երգչուհիները․
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Եվրոպական հեռարձակողների միությունից նշում են՝ ողջունում են, որ Հայաստանը մասնակցում է մրցույթին՝ չնայած Հայաստանի առջև ծառացած խնդիրներին:
«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում նոյեմբերի 26-ին:




