«Փանփրոջեկտ» մուլտիդիսցիպլինար արվեստի կետրոնը ծանոթացնում է արվեստի տարբեր ճյուղերին, յուրաքանչյուր նոր նախագծի հետ զարգացնում տեխնիկաներ՝ հիմնված պրակտիկ ու տեսական գիտելքների վրա։
Հերթական կրթական նախագիծը «Երևակայություն, վերամշակում, վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսն է։ Ցուցահանդեսը շեշտում է յուրաքանչյուր ուսանողի՝ արվեստին մոտենալու անհատական մոտեցումներն ու առանձնահատկությունը։
Կենտրոնի հիմնադիր, արվեստագետ Էդգար Սողոմոնյանը խոսում է այլընտրանքային արվեստի կրթության սեփական մոտեցումների, ցուցահանդեսային նախագծի կարևոր շեշտադրումների մասին։
Ասում է՝ կրթության ֆորմատը խորհրդային տարիներից ի վեր առանձնապես չի փոխվել։ Կարևորում է յուրաքանչյուր ուսանողի հետ անհատական աշխատանք տանելու, ուսանողի անհատական շնորհներն ու կարողությունները զարգացնելու մոտեցումները։
Կենտրոնի կրթական ծրագրերը փորձում են զարգացնել տարբեր ուղղություններով՝ հաճախ վերանայելով ու փոփոխության ենթարկելով։ Խոսելով ցուցահանդեսի մասին՝ ասում է, որ իրենց խնդիրը ոչ միայն հույզերը, այլև մտքերն ու գաղափարները նույնպես նյութականացված տեսնելն է։
«Մարդու համար ներկա ժամանակներում շատ կարևոր է իր մտքերը նյութականացնել, ինձ թվում է՝ արվեստը այդ տեսակետից լավ օրինակ է, որ մարդը կարողանում է իր մտքերը նյութականացնել ու ավելի ինքնավստահ զգալ», – ասում Էդգար Սողոմոնյանը։