ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմից հետո ավելի դժվար էր․ Համիդ Բրոյան․ «Կյանքին ասել այո՛»

Ազգությամբ եզդի Համիդ Բրոյանը ծնվել է Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում։ Դպրոցից հետո զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Արցախի հանրապետության «Մարտունի 2» զորամասում։ Ծառայության ընթացքում  երկու անգամ վերապատրաստում է անցել նաև ՀՀ ԶՈւ-ում։ Մասնագիտությամբ հետախույզ-դիպուկահար ժամկետային Բրոյանը 44-օրյա պատերազմի օրերին կռվել է հիմնականում Հադրութում և Վարանդայում, որտեղ էլ  հոկտեմբերի 24-ին ծանր վիրավորում է ստացել ԱԹՍ-ի հարվածից։ Համիդը կորցրել էր աջ ոտքի կրունկը, լրջորեն վնասվել էին աղիները։

Տասներկու վիրահատություն է տարել, վերականգնողական երկար շրջան է անցել Զինվորի տանը, բայց  բեկորները, այնուամենայնիվ, կարողացել էին լուրջ վնաս հասցնել առողջությանը, որն այսօր խամգարում է նաև  աշխատանք գտնելուն։ «Պատերազմի օրերին ծանր էր, բայց պատերազմից հետոն ավելի ծանր էր։ Սկզբում չէի կարողանում համակերպվել իրականությանը, ֆիզիկական վիճակիս»,-ասում է Համիդը։ Թեև դժվարությամբ, բայց այսօր փորձում է առաջ շարժվել, ավելի լիարժեք ապրել կյանքը, որի երկրորդ հնարավորությունը, ինչպես ասում է, Աստված է տվել։

Կարդացեք նաև

Back to top button