Դպրություն

Կրթության շարունակականությունն առաջնահերթություն է արցախցի ուսանողների համար․ «Դպրություն»

Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվեց այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան մասնագիտությամբ՝ համապատասխան կուրսերում:                 

Չեն հաշվարկվելու առարկայական տարբերությունները, հաշվի չեն առնվելու լիցենզիայով հաշվարկված տեղերը։ Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը, գործում են նաև ուսանողների աջակցության այլ ծրագրեր։                                                                                  

Բայց արցախցի ուսանողների համար կան դեռևս չհաղթահարվող խնդիրներ։ Սակայն ոգևորիչ է այն փաստը, որ մեր ուսանողները հստակ ունեն նպատակ և այն իրականացնելու կամք։

«Դպրություն» հաղորդաշարի հյուրեն են Աննա Գրիգորյանը (ՀՊՄՀ), Նարե Շահբազյանը (ՀՊՄՀ), Քրիստինե Պետրոսյանը (ԵՊԲՀ), Ալիսա Աղասյանը (ԵՊՀ), Ստելլա Գափլանյանը՝ ԵՊՀ–ի ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնի վարիչի տեղակալ։

Կարդացեք նաև

Back to top button