Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Աչքիս բեկորը ինքս եմ ձեռքով հանել․ Աշոտ Մանուկյան․ «Կյանքին ասել այո՛»

Աշոտ Մանուկյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 26-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Դպրոցական տարիներին զբաղվել է ֆուտբոլով, բոքսով։ 2020-ի հուլիսի 8-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախի հանրապետության  Ջրականի շրջանում։ 44-օրյա պատերազմի ընթացքում Ջրականը հանձնելուց հետո տեղափոխվել է Հադրութ, որտեղ էլ  հոկտեմբերի 8-ին ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորվել է։ Բեկորները վնասել էին գրեթե ամբողջ մարմինը, այդ թվում՝ աչքը։

«Աչքիս բեկորը ինքս եմ ձեռքով  հանել»,-պատմում է Աշոտը։ Հինգ վիրահատություն է տարել, բեկորների մի մասը հաջողվել է հեռացնել, մյուսները՝ մինչ օրս անհանգստություն են պատճառում։ Պատերազմից հետո գրաֆիկ դիզայն է ուսանել «Սմարթ Արմենիա» բարեգործական ՀԿ-ում, իսկ «Պան Արմենիա» մեդիա դպրոցում  ձեռք է բերել օպերատորի մասնագիտություն, որը որոշ ժամանակ կիրառել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականում։ Առողջական խնդիրների պատճառով Աշոտն այսօր չի աշխատում, բայց մասնագիտական ապագան հենց այս ոլորտում է պատկերացնում։ Պատերազմի հիշողությունները ծանր են ու տանջող, հաղթահարելը հեշտ չի տրվում, բայց կա գիտակցում, որ պետք է առաջ գնալ։

Back to top button