Դպրություն

Ինչպե՞ս են ինտեգրվում արցախցի աշակերտները Հայաստանի դպրոցներում․ «Դպրություն»

Հայաստանում հաջողությամբ ընթանում է Արցախից բռնի տեղահանված դպրոցականներին դպրոցներում ընդգրկելու գործընթացը։

Նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 16 561 սովորող:

Երեխաներին դպրոցներում ընդունել են շատ ջերմ, օգնել ավելի արագ ներառվելու։ Տրվում է հոգեբանական աջակցություն և տրամադրվում են լրացուցիչ կրթական ծառայություններ։

Երեխաներն ապահովվել են բոլոր անհրաժեշտ դասագրքերով, գրենական պիտույքներով

Ինչպե՞ս են ինտեգրվում, ի՞նչ հարցեր են առաջանում և ի՞նչ են երազում այս երեխաները, ու ապագայի ի՞նչ տեսլական ունեն նրանք։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցից՝ Սյուզաննա և Սլավա Դանիելյանները, Կարինե Սարգսյանը, ուսուցչուհի Սուսաննա Հակոբյանը, Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի աշակերտներ Գալինա Գևորգյանը, Յանա Գրիգորյանը։

Back to top button